Главная страница > Новости
Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունի ելույթը ՉԺՀ կազմավորման 72-րդ տարեդարձին նվիրված առցանց միջոցառմանը

2021-09-30

Թանկագին բարեկամներ, սիրելի հայրենակիցներ,

հոկտեմբերի 1-ին լրանում է Չինաստանի ժողովրդական Հանրապետության 72-ամյակը: Հայաստանում Չինաստանի դեսպանատունը ցանկանում է շնորհավորել Հայաստանում գտնվող իր հայրենակիցներին այս տոնի առթիվ և հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հայ բարեկամներին ջերմ բարեմաղթանքների համար:

2021 թ․-ին լրանում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության հիմնադրման 100-ամյակը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 72-րդ ամյակը:

ՉԺՀ կազմավորման պահից սկսած, Չինաստանի կոմունիստական կուսակցության միասնական ղեկավարության ներքո, ամբողջ չին ժողովուրդը՝ հենվելով իր սեփական ուժերի վրա, հսկայական աշխատանք է տարել երկրի բարգավաճման համար։ Նրանք ստեղծել են չին ժողովիդի հազարամյա պատմության ընթացքում գոյություն ունեցող ամենահիասքանչ էպոսները, հզոր ուղիներ հարթել և մեծ ձեռքբերումներ ունեցել։

Նոր Չինաստանի կազմավորուման օրվանից սկսած՝ Չինաստանը հասել է տնտեսական և սոցիալական կարևոր հաջողությունների: Նորամուծությունների և բաց քաղաքականության շնորհիվ Չինաստանը պատմական առաջընթաց է կատարել համեմատաբար չզարգացած արդյունաբերությունից մինչև աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսական արտադրություն։ Չինաստանի համախառն ներքին արդյունքը հասել է հարյուր միլիարդ յուանի, իսկ մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը գերազանցել է 10.000 ԱՄՆ դոլար, որը բերել է նրան, որ այն դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությանբ երկիրը՝ պատմական թռիչք կատարելով սննդի և հագուստի անբավարարությունից դեպի ընդհանուր բարեկեցություն: 2021 թ -ի առաջին կիսամյակում Չինաստանը հաղթահարել է համաճարակի բացասական հետևանքները, նրա համախառն ներքին արդյունքը հասել է 532.167 միլիարդ յուանի՝ ավելանալով 12,7%-ով անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ նրա տնտեսական զարգացումը նախատեսում է կայունացման ու բարելավման միտում և շարունակում է գործել ինչպես համաշխարային տնտեսության աճի «լոկոմոտիվ»։

Սույն թվականի մարտ ամսին, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը աղքատության դեմ պայքարում մեծագույն հաղթանակ է տարել։ Հուլիսի 1-ին ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ նախագահ Սի Ցզինպինը կուսակցության և ժողովրդի անունից հանդիսավոր կերպով հայտարարեց, որ Չինաստանը հասել է իր 100-ամյա նպատակին և կառուցել բարենպաստ պայմաններ չինական հողի վրա։ Ըստ վիճակագրության 98․99 միլիոն աղքատ գյուղացիներ դուրս են եկել աղքատությունից, 832 աղքատ շրջաններ հաղթահարել են աղքատության շեմը, և 128 հազար աղքատ գյուղեր դուրս են եկել աղքատ գյուղերի ցանկից։ Աղքատությունն արմատախիլ անելու դժվարին խնդիրը կատարված է, իսկ ՄԱԿ-ի մինչև 2030 թ․կայուն զարգացման օրակարգը կատարվել է նախատեսվածից 10 տարի ավելի շուտ։

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից 29 տարի անց, Չինաստանը և Հայաստանը շարունակում են հենվել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահավետ համագործակցության վրա։

Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում, երկու երկրները ձեռք ձեռքի տված միասին աշխատել են դժվարությունները հաղթահարելու համար և նոր էջ բացել հայ-չինական բարեկամական հարաբերություններում։

2021 թ․-ի առաջին 7 ամիսների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 640 միլիոն ԱՄՆ դոլլար՝ ավելանալով տարեկան կտրվածքով 34%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ թվում, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալը կազմել է 258 միլիոն ԱՄՆ դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գրանցելով 98,2% աճ։ Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի՝ մեծությամբ 2-րդ գործընկեր-երկիրը առևտրի ոլորտում, որը ամբողջությամբ ի ցույց է դնում այդ երկրների համագործակցության ամրությունն ու ներուժը։

2022 թ․-ին լռանում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նոր հնարավորություններ, նոր ճանապարհներ; հայացք գցելով անցյալի վրա և նայելով դեպի ապագա՝ Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ նպատակ ունենալով մեծացնել փոխադարձ օգնությունը, խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում և նոր մակարդակի հասցնելո երկկողմ հարաբերությունները։

Թանկագին բարեկամն´ր, հայրենակիցնե´ր, չնայած նրան, որ համաճարակի պատճառով մենք չենք կարողանում առերես հանդիպել, և մեր մեծ Հայրենիքի կազմավորման 72-ամյակը նշում ենք առցանց, Հայաստանում գտնվող մեր շատ հայրենակիցներ և հայ բարեկամներ իրենց շնորհավորանքներն են հղել մեզ: Այդ բարի և անկեղծ մաղթանքները հեռավոր տարածության վրա կփոխանցվեն մեր ժողովրդին:

Թող օրհնվի մեր Մեծ Հայրենիքը, թող փթթի, բարգավաճի և ապրի խաղաղության մեջ:

Այսուհետ, թող որ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ավելի ամրապնդվի և տևի հավետ:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության

արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յուն

Երևան, սեպտեմբերի 30, 2021 թ․

реконмендовать другому
  печать